Բաժիններ՝

Քուրդ նախարարները հայտարարել են Իրաքի կառավարություն վերադառնալու մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` քուրդ նախարարները հայտարարել են Իրաքի կառավարություն վերադառնալու մասին: Այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին:

Նա ընդգծել է, որ ինքը նույնպես վերադարձել է երկրի արտգործնախարարի պաշտոնին: Իրաքի կառավարությունում քրդերի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը Ռոժ Նուրի Շավեյսը: Քրդերն Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարության նիստը բոյկոտել են հունիսից:

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլը վերածվել է ջիհադականների ապաստանի: Նա նաև քրդերին մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորման զինայլներին հովանավորելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031