Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունների նպատակն ինձ ու Արիֆ Յունուսին վերացնելն է. Լեյլա Յունուս

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Ալաիֆ Հասանովը հայտարարել է, որ չնայած բազմաթիվ դիմումներին` մեկուսարանի վարչակազմը հրաժարվել է ընդունել դեղորայք ու դիետիկ սնունդ` նախատեսված Լեյլա Յունուսի համար:

Փաստաբանը երեկ է տեսակցել կալանքի տակ պահվող Լեյլա Յունուսի հետ, ինչը նրան տրվել է մեծ դժվարությամբ: Դրանից հետո նա հայտարարել է, որ նրան պահում են 12 քառակուսի մետրանոց խցիկում, ուր կա ևս 6 մարդ. «Այնտեղ չկա օդ և կալանավորվածների հանդեպ հատուկ վերաբերմունք:

Լեյլա Յունուսը փոխանցել է, որ գործնականում ոչինչ չի ուտում, և որ իրեն արգելել են զբաղվել նամակագրությամբ: Նա համոզված է, որ այդ ամենն արվում է գիտակցաբար և հանդիսանում է պատիժ իր իրավապաշտպան գործունեության համար: Նպատակը պարզ է` ֆիզիկապես ոչնչացնել իրեն ու ամուսնուն` Արիֆ Յունուսին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս