Բաժիններ՝

Ուկրաինան Շվեյցարիային խնդրել է վերադարձնել Յանուկովիչի թիմի սառեցված միջոցները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան Շվեյցարիայի իշխանություններին խնդրել է իրեն տրամադրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի սառեցված միջոցները: Ներկայումս շվեյցարական կողմն ուսումնասիրում է այդ դիմումը:

Փետրվարին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը վճռել էր սառեցնել երկրի բանկերում Ուկրաինայի երկու տասնյակ քաղաքացիների հաշիվները: Դա մասնավորապես առնչվել է Վիկտոր Յանուկովիչին ու նրա որդի Ալեքսանդրին, Սերգեյ Արբուզովին, Նիկոլայ Ազարովին և նախկին կառավարության այլ անդամների:

Շվեյցարիայի Դաշնային դատախազության տվյալներով` սառեցված միջոցների թիվը կազմում է մոտ 170 միլիոն ֆրանկ (193.7 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031