Բաժիններ՝

Պորոշենկոն խոստացել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնել մինչև սեպտեմբերի վերջ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին:

Նա ընդգծել է, որ այդ հարցը չի հետաձգվի և համաձայնագիրը կվավերացվի մինչև սեպտեմբերի վերջ: Ուկրաինան ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել են ընթացիկ տարվա հունիսի 27-ին, Բրյուսելում: Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը պահանջել է անհապաղ վավերացնել Ասոցացման համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031