 
                        Ռուսաստանն առաջարկել է Մոսկվայում գումարել միջսիրիական կոնֆերանս
 
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն առաջարկել է Մոսկվայում գումարել միջսիրիական կոնֆերանս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիական ցեղերի խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Հաբիբը.
«Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը երեկ առաջարկել է Ռուսաստանում գումարել նախնական կոնֆերանս, խորհրդակցային հանդիպում, որպեսզի միջսիրիական կոնֆերանսը հետագայում անցկացվի Դամասկոսում, և որ դրան այնտեղ մասնակցեն նաև ցեղերի շեյխերը:
Ֆորումի առաջադրանքը մեր հասարակության բոլոր ուժերի միավորումն է: Մենք համաձայնվել ենք այդ գաղափարի հետ: Նախնական հանդիպումը կարող է անցկացվել Մոսկվայում, իսկ հետո` ընդլայնված կազմով Սիրիայում: Սիրիական ցեղերի խորհուրդը ստեղծվել է նրա համար, որ ներկայացնի բոլոր սիրիացիներին»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        