Բաժիններ՝

Դոնբասում հայտնաբերվել է պատերազմող երրորդ կողմ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցում են դիվերսանտներ, որոնք պատերազմում են թե’ ուկրաինացի զինվորականների, թե’ աշխարհազորայինների դեմ:

Այս մասին «Ուկրաինսկայա պռավդային» տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական բանակի պահեստազորի սպա, գեներալ-գնդապետ Վլադիմիր Ռուբանը.

«Կա ինչ-որ երրորդ կողմ, մենք (պաշտոնական Կիև) այժմ այդպես ենք անվանում նրան, ով այս ու այն կողմ է նետում այդ արկերը և մեղավորությունը գցում է մեկ այս,  մյուս կողմի վրա:

Թե’ զինվորականները, թե’ Դոնբասի ժողովրդական հանրապետության կողմնակիցները ներկայումս փորձում են պարզել, թե ովքեր են այդ մարդիկ: Մենք դա անվանում ենք երրորդ կողմ:

Նրանց փնտրում են Դոնեցկում: Ռազմական գործողություններին մասնակցում են օտար (լեհ և շվեդ) վարձկանները, ընդ որում թե’ ուկրաիանական, թե’ լուգանսկյան ու դոնեցկյան կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031