Հպարտ եմ, որ դուք կարողացել եք ձեր գործունեությամբ ոչ միայն հայաշունչ մթնոլորտ պահել, ոչ միայն ձեր զավակներին ասել, որ իրենք հայ են` լինելով Ուրուգվայի քաղաքացի, այլ նաև հարգանք եք վայելում և վաստակել եք այդ հարգանքը Ուրուգվայի մնացած բոլոր քաղաքացիների կողմից:
Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, դեռ բանտախուց չի տեղափոխվել:
Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ:
Հուլիսի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ և հայտնել, որ «Սադախլու» կոչվող շուկայում վրաերթի է ենթարկվել:
Ալավերդու ճոպանուղու անսարքությունը դեռևս վերացված չէ։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ հուլիսի 8–ին ճոպանուղու հարցը քննարկվել է Ալավեդրու քաղաքապետարանի եւ «Էյ Սի Փի» ընկերության կողմից։
«168 Ժամը» սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։
Հուլիսի 9-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողերի կոտրվածքներով, կտրած վերքերով, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ:
«Գերմանիայում չեք գտնի 3000 բնակչություն ունեցող գյուղ, որը եկեղեցի չունի: Հայաստանում այնքան բնակավայրեր կան, անգամ 10.000 բնակչություն ունեցող, որ եկեղեցի չունեն»:
Վերջին զարգացումները պարզապես Ադրբեջանի նյարդայնության արդյունքն են, որովհետև Բաքուն փորձում է հասկացնել Արևմուտքին և Ռուսաստանին, որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած շարժման, իրենք կդիմադրեն ցանկացած որոշման, ԼՂ հարցում, որտեղ ինքնորոշման սկզբունքը կգերադասվի տարածքային ամբողջականության սկզբունքին, որ Ղրիմն իրենց համար անընդունելի է:
Հուլիսի 10-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` թիվ 27 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, ինչից ծառը շրջվել է` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 15 ավտոմեքենա:
Բրիտանացի հետազոտողներն ինչքան ուզում է պնդեն, Հայաստանում միրգն այս տարի ոսկու գին ունի, իսկ աշխատուժը՝ ջրի։
Միացյալ երիտասարդական լիգան հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանում ևս մեկ աղանդի ներթափանցման փորձի մասին: Ինբչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս անգամ աղանդը ներթափանցում է Ռուսաստանի Սոչի քաղաքից:
Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Փաստինֆոյի տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արմինե Մ.-ն:
«Քանի որ հեղինակի բերած «մեղադրանքները» շատ կոնկրետ էին ու հստակ ձևակերպված, որոշեցի իմ ուժերի ու հնարավորությունների սահմանում ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրը և կազմակերպեցի իմ փոքր «բլոգերական հետաքննությունը» »
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տեղակալի տեղակալը՝ Արայիկ Կեսոյանը, անշարժ գույքի առքուվաճառքի ժամանակ «կադաստրով, նոտարով խաբել ու 100-140 հազար դոլարի գումար է հափշտակել»:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 10-ի որոշմամբ «ԱՐԱՐԱՏ-ՊԱՆԻՐ» ԲԲԸ-ի 2 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 10-ից, չի թույլատրվել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ժամանակին ԽՍՀՄ ստեղծած Վարշավյան համաձայնագրի անդամ երկրները չէին կարող համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, քանի որ գործում է «Իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է» սկզբունքը: Գուցե հենց այս դեպքի համար էր, որ տիկին Դեսպինա Աֆենտուլին երկու անգամ ընդգծված կրկնեց, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար, և դրա համար պետք է միայն դիմել:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հարցում է կատարել՝ պարզելու բնակչության կարծիքը Հայաստանի՝ Եվրամիությանը կամ Մաքսային միությանը միանալու կանխատեսվող արդյունքների վերաբերյալ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 9/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արամ Խ.-ին:
Իհսանօղլուն ընդգծել է, որ չնայած ընդդիմության ֆինանսական խնդիրներին՝ ժողովուրդը կաջակցի իր թեկնածությանը:
Օրական կանոնավոր չվերթներ կիրականացվեն դեպի Անկարա ու Ստամբուլ:
Պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որ ս/թ հուլիսի 11-ին հոսանքազրկումներ կլինեն: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ կհոսանքազրկվեն:
Այսօր՝ հուլիսի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.2 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.75 դրամը։
Քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Պաշտոնական Երևանը խոստովանում է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի տեղեկացնում Հայաստանին, թե ինչ սպառազինություն է վաճառում մեզ հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Վերջին շրջանում Թուրքիան հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ միաժամանակ վատթարացրել է հարաբերությունները թե՛ Իսրայելի, թե՛ արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչների՝ Սիրիայի ու Եգիպտոսի (որոշակի առումով՝ նաև Իրաքի) հետ: