
Երթուղայինների ժամային գրաֆիկը կփոփոխվի. ճոպանուղին դեռ չի աշխատում

ankyun3.am-ը գրում է. Ալավերդու ճոպանուղու անսարքությունը դեռևս վերացված չէ։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ հուլիսի 8–ին ճոպանուղու հարցը քննարկվել է Ալավեդրու քաղաքապետարանի եւ «Էյ Սի Փի» ընկերության կողմից։
Մինչև ճոպանուղու շահագործումն Ալավերդու քաղաքապետարանում սպասարկող կազմակերպության հետ քննարկվում է տրանսպորտային երթուղիների ժամային գրաֆիկների փոփոխության հարցը։ Մինչև ճոպանուղու վերանորոգումն ու շահագործումը հասարակական տրանսպորտի ժամային գրաֆիկը կփոփոխվի։