
ԼՂՀ ՊՆ-ն հարապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված զինծառայողի մոտ հայտնաբերված զենքերի լուսանկարները

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը լուսանկարներ է հարապարակել, որոնք վկայում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի իրական մտադրությունների մասին:
«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»,-ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: