Ռուսաստանը Հայաստանին չի տեղեկացնում, թե ինչ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին. «Ազատություն»

Պաշտոնական Երևանը խոստովանում է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի տեղեկացնում Հայաստանին, թե ինչ սպառազինություն է վաճառում մեզ հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:

Այս կարելի է ասել բացահայտումն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց Հայաստանի արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

«Դա չի մտնում մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում: Դրանք երկկողմ հարթությունում իրականացվող գործառույթներ են… Նույն կերպ վարվում է Հայաստանը», – ասաց Մկրտչյանը:

«Ազատության» հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը զենք մատակարարել Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող երկրին և չտեղեկացնել Ռուսաստանին, դիվանագետն արձագանքեց. – «Դուք տեսական խնդիրների մեջ եք մտնում, որոնք գործնականում կիրառելի չեն: Իրավիճակները տարբեր են, պետք է ավելի ռեալիստ մոտենալ այդ խնդիրներին, ով ում ինչ պարագաներում պետք է տեղեկացնի կամ չտեղեկացնի»:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս