
Եղվարդի խճուղում ավտոմեքենան բախվել է ծառին

Հուլիսի 10-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` թիվ 27 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, ինչից ծառը շրջվել է` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 35UD132 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ծառն ընկել է և ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն