Թուրքիայում բացվող «Վանի ավիաուղիներ» ընկերությունը պլանավորում է չվերթներ իրականացնել Հայաստան
HaberVan-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ու Վանում բնակվող ձեռնարկատերերի ու նախաձեռնողների խումբը հայտարարել է «Վանի ավիաուղիներ» (Van Hava Yolları, VHY) ավաիաընկերության ստեղծման մասին: Դրա նպատակը Վանի տնտեսական ու զբոսաշրջային պոտենցիալի և աշխարհագրական դիրքի վրա ուշադրություն գրավելն է:
Ընկերության բաժնետոմսերի վաճառքը բաց է քաղաքացիների համար, ցանկացողները դրանք կարող են գնել՝ սկսած 10.000 թուրքական լիրայից (1 դոլարը հավասար է 2.1 լիրա): Սակայն նույն ընտանիքից 100.000 լիրայի բաժնետոմս կարող է գնել 2 մարդուց ոչ ավելի: Ընկերությունն ունենալու է 30 հիմնադիր:
Ընկերության հիմնադիրներն են Վանի առևտրա-արդյունաբերական պալատը, Վանի առևտրային բորսան, Վանի արհեստավորների պալատի միությունը, Վանի հիմնադրամը: Առաջին չվերթը պլանավորված է 2015 թվականի ապրիլի 2-ին: Օրական կանոնավոր չվերթներ կիրականացվեն դեպի Անկարա ու Ստամբուլ:
Սկզբնական շրջանում ընկերությունը կվարձակալի 6 հատ Boeing 737 տիպի ինքնաթիռ, որոնք նախատեսված են 180 ուղևորի համար, իսկ հետագայում պլանավորված է գնել ինքնաթիռներ և սեփական ինքնաթիռներով թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, Վրաստան, Իրանի ու Իրաք: