Բաժիններ՝

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Փաստինֆո

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Փաստինֆոյի տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:

Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:

Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատել են Փաստինֆոյի տեղեկությունները, որ «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ  է քննվում ԱԱԾ վարույթում,   սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031