Գիշերը քնում եմ կնոջս հետ, տառականը մտնում ա ծոցներս. Լենուղու բնակիչները հուսահատ են. news.am
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 29 ընտանիք արդեն մոտ երկու տասնյակ տարի ապրում է չորրորդ կարգի վթարային շենքում. տարվա մեջ մի քանի անգամ բնակիչները դիմում են պատկան մարմիններին, սակայն մինչեւ այժմ իրենց խնդրին լուծում չի տրվել: Նրանք այսօր մայիսի 6-ին, մի քանի տասնյակ բնակիչներով՝ այդ թվում երեխաներ, եկել էին կառավարության մոտ՝ իրենց բողոքը հայտնելու:
«Մեր շենքերը երկրաշարժի ժամանակվանից վթարային շենքեր են: Այդ ժամանակվանից դիմում ենք նախարարություն, ասում ենք՝ եկեք, տիրություն արեք, ոչ տիրություն են անում, ոչ էլ»,-NEWS.am-ին ասաց բնակիչներից Լյովա Աբաջյանը:
Բնակիչներին այսօր կառավարության մոտ հաջողվեց զրուցել միայն կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ, որը նրանց ասաց, որ հարցն ընդգրկված է մարզի առաջնային խնդիրների շարքում, ապա առաջարկեց դիմել մարզպետին:
Մանրամասներն՝ այստեղ