«Ներկա մարտահավերներին դիմակայելու համար Արցախում պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգ». Ա. Աղաբեկյան

Ձեզ ենք ներկայացնում aparaj.am-ի հարցացրույցը ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:

-Տեղեկություն ունենք, որ ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ պետք է կատարվեն, սակայն հասարակությանը հասանելի չէ՝ այդ փոփոխությունների նախաձեռնությունը կառավարությա՞նն է, թե՞ Ազգային ժողովինը: Նաեւ հասկանալի չէ, թե ո՞րն է ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու պահանջը :

-Իրականում կառավարությունն է նախաձեռնել՝ ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարել: Պետք է գիտակցենք, որ մեր երկիրը գտնվում է կայացման փուլում, ուստի նաեւ կայացման փուլում է գտնվում ընտրական գործընթացը: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ ամեն ընտրությունից հետո անհրաժեշտություն է առաջանում նոր օրենսդրական փոփոխությունների՝ հիմք ընդունելով ընտրությունների ժամանակ հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Եթե հարցը դիտենք այս համատեքստում, ապա դեռ մոտակա ժամանակներում ամեն ընտրություններից հետո անհրաժեշտ է լինելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել՝ նպատակ հետապնդելով հաջորդ համապետական նշանակության ընտրություններին ընտրողների մոտ վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քվեով նա մասնակցում է երկրի կառավարմանը:

Իշխող քաղաքական կուսակցությունները, քաղաքական անհատները, քաղաքական ուժերը պետք է ձգտեն հասնել մի այնպիսի աստիճանի, որ քաղաքացու քվեն մեծ դերակատարություն ունենա երկրի կառավարման գործում: Դա պետք է դառնա նրանց առաջնային պարտականություններից մեկը:

Դեռեւս 90-ականներին ունեինք 100% մեծամասնական ընտրակարգով ձեւավորված խորհրդարան: Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թե իրականում որն է ամենաճիշտ խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝ 100% մեծամասնական, թե 100% համամասնական, թե՝ և՛ նա, և՛ նա: ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ դա ձեւավորված տեսակետ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ժամանակ քննարկվել եւ ընդունվել է, որ լավագույն խորհրդարանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կհամարվի այն խորհրդարանը, որը կձևավորվի 100% համամասնական ընտրակարգով:

Այն տեսակետը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը Ազգային ժողովում ներկայացնում է հասարակության մի հատվածին, ինքնին Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու կոչմանը չի համապատասխանում:Խորհրդարանի պատգամավորի թիվ մեկ առաքելությունը քաղաքական թիմի կազմում կառավարությանը օպտիմալ կառավարելու հնարավորության ընձեռնումն է կամ, ինչու չէ, ճիշտ կառավարելու պարտադրումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ քաղաքական կուսակցությունը պետք է արժանանա ընտրողի քվեին:

Իսկ ընտրողը քվեն տալիս է ոչ թե առանձին անհատի, այլեւ կուսակցության այն ծրագրերին, որով տվյալ կուսակցությունը ներկայանում է ընտրողներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը: Սխալ կարծիքներ կան ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, որ կուսակցությունների ներկայացրած ընտրացանկերում կարեւորվում են առաջնային համարները: Իմ համոզմամբ՝ ընտրացանկը պետք է ստորադասվի այն ծրագրին, որով քաղաքական կուսակցությունը ներկայանում է ժողովրդին:

Իսկ ինչ վերաբերում է ընտրացանկին, ապա այնտեղ կարեւոր են ոչ թե առաջին հորիզոնականներում ընդգրկված անձինք, այլեւ բոլոր այն անհատները, որոնք իրենց կենսագրությամբ, քաղաքական կեցվածքով, կուսակցության ծրագիրը ներկայացնելու կամքով եւ պատրաստակամությամբ ներկայանում են հասարակությանը: 100% համամասնական ընտրակարգի դեմ հանդես եկող ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը ազգային Ազգային ժողովը կտրում է հասարակությունից: Կարծում եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա է դառնալու ԼՂՀ Ազգային ժողովում, եւ դաշնակցական պատգամավորները կանեն ամեն ինչ, որպեսզի մեզ հաջողվի անցնել այդ ընտրակարգին:

-Կարելի՞ է ենթադրել, որ՝ որպես դաշնակցական Դուք կողմ եք երկրի կառավարման խորհրդարանական համակարգին:

-Դեռեւս 1992 թվականին, երբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդականն էի, Գերագույն խորհրդի նախագահությունում խոսվում էր, որ Արցախը չպետք է ունենա նախագահական կառավարման համակարգ:

Այդ ժամանակ դա էր մեր նորանկախ երկրի մոտեցումը այս հարցին: Սակայն Արցախում հետագա քաղաքական ճգնաժամը բերեց նրան, որ Արցախը անցավ կառավարման նախագահական համակարգին: Այսօր ես գտնում եմ, որ ունենք արդարացված կառավարման ուղղահայաց, սակայն կառավարման համակարգը պետք է դիտարկել ոչ թե տվյալ պահին արդարացված կամ չարդարացված լինելու, այլեւ սպասվելիք մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելիս, նման որոշումներ կյանքի կոչելիս ավելի էֆեկտիվ է գործում խորհրդարանական կառավարման համակարգը:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով և ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ կետով՝ հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն, կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ հանրապետության նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին:

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Կարելի է ասել՝ Ազգային Ժողովի մեծամասնությունը այո է ասում պատերազմին և հետագա մասնակցություն չի ունենում, ամբողջ պատասխանատվությունը թողնելով նախագահին: Խորհրդարանական կառավարման պարագայում՝ վարչապետի հետ միասին պարտադրված է շարունակել կրել պատասխանատվություն՝ որպես իշխող մեծամասնություն, որպես երկիրը իր վարած քաղաքական կուրսով պատերազմին հասցնող, կամ պատերազմից դուրս բերող մեծամասնություն: շտ է լինելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել՝ նպատակ հետապնդելով հաջորդ համապետական նշանակության ընտրություններին ընտրողների մոտ վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քվեով նա մասնակցում է երկրի կառավարմանը:

Իշխող քաղաքական կուսակցությունները, քաղաքական անհատները, քաղաքական ուժերը պետք է ձգտեն հասնել մի այնպիսի աստիճանի, որ քաղաքացու քվեն մեծ դերակատարություն ունենա երկրի կառավարման գործում:

Դա պետք է դառնա նրանց առաջնային պարտականություններից մեկը: Դեռեւս 90-ականներին ունեինք 100% մեծամասնական ընտրակարգով ձեւավորված խորհրդարան:

Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թե իրականում որն է ամենաճիշտ խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝ 100% մեծամասնական, թե 100% համամասնական, թե՝ և՛ նա, և՛ նա: ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ դա ձեւավորված տեսակետ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ժամանակ քննարկվել եւ ընդունվել է, որ լավագույն խորհրդարանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կհամարվի այն խորհրդարանը, որը կձևավորվի 100% համամասնական ընտրակարգով:

Այն տեսակետը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը Ազգային ժողովում ներկայացնում է հասարակության մի հատվածին, ինքնին Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու կոչմանը չի համապատասխանում:

Խորհրդարանի պատգամավորի թիվ մեկ առաքելությունը քաղաքական թիմի կազմում կառավարությանը օպտիմալ կառավարելու հնարավորության ընձեռնումն է կամ, ինչու չէ, ճիշտ կառավարելու պարտադրումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ քաղաքական կուսակցությունը պետք է արժանանա ընտրողի քվեին: Իսկ ընտրողը քվեն տալիս է ոչ թե առանձին անհատի, այլեւ կուսակցության այն ծրագրերին, որով տվյալ կուսակցությունը ներկայանում է ընտրողներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը:

Սխալ կարծիքներ կան ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, որ կուսակցությունների ներկայացրած ընտրացանկերում կարեւորվում են առաջնային համարները: Իմ համոզմամբ՝ ընտրացանկը պետք է ստորադասվի այն ծրագրին, որով քաղաքական կուսակցությունը ներկայանում է ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ընտրացանկին, ապա այնտեղ կարեւոր են ոչ թե առաջին հորիզոնականներում ընդգրկված անձինք, այլեւ բոլոր այն անհատները, որոնք իրենց կենսագրությամբ, քաղաքական կեցվածքով, կուսակցության ծրագիրը ներկայացնելու կամքով եւ պատրաստակամությամբ ներկայանում են հասարակությանը:

100% համամասնական ընտրակարգի դեմ հանդես եկող ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը ազգային Ազգային ժողովը կտրում է հասարակությունից: Կարծում եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա է դառնալու ԼՂՀ Ազգային ժողովում, եւ դաշնակցական պատգամավորները կանեն ամեն ինչ, որպեսզի մեզ հաջողվի անցնել այդ ընտրակարգին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս