Ո՞ր մթերքներն են սնում ուղեղը
Փորձագետները կազմել են այն մթերքների լավագույն հնգյակը, որոնք ազդում են ուղեղի վրա` լավացնում են հիշողությունը եւ խթանում ուղեղի աշխատանքը.
Յուղոտ ձուկ
Փորձագետների գնահատմամբ` օմեգա -3-ը, որը պարունակում է յուղոտ ձուկը, նպաստում է ոչ միայն ուղեղի աշխատանքի բարելավմանը, այլեւ բարենպաստ ազդեցություն է ունենում քաշի վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս յուղոտ ձուկ օգտագործել շաբաթական առնվազն երկու անգամ:
Կանաչ բանջարեղեն
Մուգ կանաչ բանջարեղենը` սպանախ, բրոկոլի, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, С վիտամին եւ բետա կարոտին է պարունակում, որը նպաստում է ընկալման բարելավմանը:
Ձու
Ձուն այնպիսի վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, որոնք լավագույնս են սնուցում ուղեղը: Այն հարուստ է յոդով, երկաթով, В12 վիտամինով եւ մշտապես պետք է լինի սննդակարգում:
Կանաչ թեյ
Ուղեղի 80%-ը կազմված է ջրից, ուստի որպեսզի այն նորմալ գործի, հարկավոր է պահպանել ջրային բալանսը: Բացի օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ջրից, մի մոռացեք նաեւ կանաչ թեյի մասին: Այն բարձրացնում է հոգեբանական ակտիվության մակարդակը եւ լավացնում հիշողությունը:
Շոկոլադ
Սեւ շոկոլադի չափավոր օգատգործումը լավացնում է կոգնիտիվ ունակությունները: Բացի այդ, շոկոլադում պարունակվող ֆլավոնոիդները լավացնում են ուղեղի արյան մատակարարումը եւ խթանում նեյրոնների առաջացմանը: