Դոլարի անկումը կանգ չի առնում
Այսօր՝ հունիսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.27 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 409 դրամ, վաճառքինը՝ 412 դրամ։