Յակունին. Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականին արդիական է. ԱՌԿԱ
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարևոր է։ Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնել է Ռուսական երկաթուղիների նախագահ Վլադիմիր Յակունինը։
«Այդ հարցն այսօր մեզ տվեց Հայաստանի նախագահը, սակայն այն դուրս է միայն երկաթուղային տրանսպորտի ձեռնահասությունից, խոսքը հարցի քաղաքական կարգավորման մասին է»,– ասել է Յակունինը։
Ըստ նրա, ներկա պահին իրանական կողմը դիտարկում է «Հյուսիս–Հարավ» երկաթուղային միջանցքի Կազվին (Իրան) – Ռեշտ (Իրան) – Ասթարա (Ադրբեջան) հատվածի կառուցման ավարտի հավանականությունը։
Նա նշել է, որ իրանական տարածքում գործնականորեն բոլոր աշխատանքները կատարված են, և ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Իրանի միջև երկկողմ համաձայնագիր, ինչպես նաև երկաթուղային ընկերությունների մասնակցության վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ կստորագրվի։
«Այդ տեսանկյունից այս հարցը բավականին արդիական է, այդ թվում` հանրապետության նախագահի կարծիքով։ Ամենայն հավանականությամբ մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի և Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցը»,– ասել է Յակունինը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում