
Նազարբաևն առաջարկել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի ԱՀԿ-ի նման

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել հուլիսին.
«Մեզ անհրաժեշտ է հանձնարարել պատրաստել համապատասխան որոշումը: Եթե մնացյալ հարցերը լուծվեն այդքան արագ, ապա իրականում պետք է կարծել, որ հարցը կլւոծվի հունիսին՝ մինչև հուլիսի 1-ը»: Դիմելով Հայաստանի նախագահին՝ Նազարբաևը հայտարարել է.
«Սակայն կա մեկ հարց, որը պետք է լուծել: Այն մեզ համար տհաճ հարց է. կիրառել այն, ինչը դուք կիրառել եք ԱՀԿ-ին անդամակցելիս, որպեսզի Ադրբեջանում շատ չզայրանա մեր ընկերը. ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում:
Դուք այդպես եք անդամակցել ԱՀԿ-ին, կա նախադեպ: Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է այդ պայմանով: Սակայն մենք այսօր չենք լուծի այդ հարցը»: