Ադրբեջանում դիվերսանտներին կդատապարտեն 20 տարվա ազատազրկման
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում խստացվում է դիվերսիա կազմակերպելու ու իրականացնելու համար սահմանված պատիժը: Ադրբեջանի նախագահի առաջարկով ուղղումներ են կատարվում Քրեական օրենսգրքի 282.2 հոդվածում (դիվերսիա):
Դրանց համաձայն, դիվերսիայի իրականացնելու դեպքում սահմանվում է 20 տարվա ազատազրկում: Ներկա դրությամբ այդ պատժաժամկետը կազմում է 15 տարի: Օրինագիծն Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի մայիսի 30-ին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ադրբեջանում խստացվում են ռազմական հանցանքների համար պատիժները: