Բաժիններ՝

Ադրբեջանում խստացվում են ռազմական հանցանքների համար պատիժները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում խստացվում են ռազմական հանցանքների համար պատիժները: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանը:

Ադրբեջանի նախագահն առաջարկել է ուղղումներ մտցնել Քրեական օրենսգրքի 100.2 և 117.2 հոդվածներում: 100.2-րդ հոդվածի ուղղումների համաձայն, ագրեսիվ պատերազմ վարելը պատժվելու է 12-20 տարվա ազատազրկմամբ:

Նման պատիժ է նախատեսվում կիրառել նաև 117.2-րդ հոդվածում (մարտական գոտում կենդանի մարդ չթողնելու մտադրության մասին հայտարարում կամ էլ ենթականերին հանցավոր հրամաննների ու կարգադրությունների արձակում՝ ուղղված դրան կամ էլ 115-րդ հոդվածով (պատերազմի օրենքների ու սովորույթների խախտում) նախատեսված հանցանքների կատարմանը):

Այդպիսի պատիժ կգործի նաև 116-րդ հոդվածի խախտման (զինված հակամարտությունների ժամանակ իրավունքի միջազգային հումանիտար նորմերի խախտում) դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս