Բաժիններ՝

Վրաստանում արդարացրել են Պաշտպանության նախկին նախարարին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում արդարացրել են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլուն: Վերացվել է նրա գույքի վրա դրված կալանքը: Կեզերաշվիլին մեղադրվում էր ալկոհոլային բիզնեսն ապօրինաբար հովանավորելու, մաքսանենգության ու 12 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ:

Հետաքննության տվյալներով՝ պաշտոնյան իր հանցավոր գործունեությունը սկսել է 2007 թվականին, երբ զբաղեցրել է ֆինանսական ոստիկանության ղեկավարի պաշտոնը: Կեզերաշվիլու դեմ մեղադրանք էր ներկայացված 4 հոդվածով:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին ֆրանսիական դատարանը մերժել էր վրացական կողմին՝ կապված միջազգային հետախուզման տակ գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին արտահանձնելու հետ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս