
Ադրբեջանում լրագրող ու իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլիին դատապարտել են 8-ամյա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանացագործությունները քննող դատարանը լրագրող ու իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլիին այսօր դատապարտել է 8 տարվա ազատազրկման:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 228.2.1 (զենքի ու զինամթերքի ապօրինի ձեռք բերում, կրում, պահպանում, փոխանցում, վաճառք), 228.2.2 (նույն գործողությունների կրկնում) և 206.3.2 (մաքսանենգություն) հոդվածները խախտելու մեջ:
Նույն գործով անցնող ամբաստանյալ Թավաքքյուլ Գուրբանովը դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման: Սրանից առաջ դատախազը նրանցից երկուսի համար էլ պահանջել էր 9-ական տարվա ազատազրկում: