Բաժիններ՝

Ուկրաինան կասեցրել է Դնեպր գետի ջրերի հոսքը Ղրիմի թերակղզի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան կասեցրել է Դնեպր գետից Հյուսիս-Ղրիմյան ջրանցքով ջրի հոսքը Ղրիմի թերակղզի: Ուկրաինան Ղրիմի` խմելու ջրի կարիքների 85 տոկոսն ապահովում է Հյուսիս-Ղրիմյան ջրանցքով, որը Դնեպր գետի գլխավոր հունը կապում է թերակղզու հետ:

Ջրանցքը կառուցվել է 1961-1971 թվականներին, ջրանցքի երկարությունը կազմում է 402.6 կիլոմետր, իսկ առավելագույն թողունակությունը` 300 խորանարդ մետր/վայրկյան:

Հիշեցնենք, որ Նիկիտա Խռուշչովի որդի Սերգեյ Խռուշչովն այս տարվա մարտին հայտարարել էր, որ Ղրիմն Ուկրաինային հանձնելը կապված է եղել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի կառուցման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս