Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն, ընտանիքը մերժել է։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսի հետ:
Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:
Նորակառույց շենքում կմիավորվեն այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայումս տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքների բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։
Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը:
Եթե ոչ իշխանական քառյակը մերժի կառավարության ներկայացրած առաջարկը, ապա կամ ստիպված է լինելու միանալ ՕԵԿ-ի առաջարկին՝ պահանջելով ընդհանրապես վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, կամ ներկայացնել սեփական օրենքի նախագիծը, որը կկրկնի կամ գրեթե նման կլինի ՕԵԿ-ի ներկայացրածին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:
Կարինե Ա.-ն հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել բացատրություն: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
10-ամյա Էրիկին անհրաժեշտ է գլխուղեղի վիրահատություն:
Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Մայիսի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման հարցը: Նիստի ժամանակ խորհրդարանական խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետը. գերակշռել է ծրագրի քվեարկությանը չմասնակցելու տեսակետը, սակայն վերջնական որոշում խմբակցությունը կկայացնի, երբ ծրագիրը կբերվի ԱԺ: Քառյակի ֆորմատում միասնական դիրքորոշման հարցը չի քննարկվել»:
Յուրաքանչյուր ոք, այդ թվում որևէ երկրի դեսպան, ունի կարծիքի իրավունք: Իմ համոզմամբ, սակայն, հնչող տեսակետները պետք է տեղավորվեն դեսպանի գործունեության բովանդակային դիրքորոշումների մեջ: Նախ պետք է մեկնաբանել, թե ինչ ասել է «սեպ խրել» արտահայտությունը և մի՞թե այդքան հեշտ է «սեպ խրել» Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը բարեկամության դարերի պատմություն ունի, իսկ ներկայում Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Երկու երկրները սերտ համագործակցում են անվտանգության, տնտեսության, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է դռնփակ նիստում քննարկել Երեւանում Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին ավագանու՝ ավելի վաղ կայացրած որոշումը վերանայելու հարցը։
Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին: 1999 թվականի հունիսի 14-ին քաղաքապետ Ս.Աբրահամյանի որոշմամբ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում քանդել ապօրինի ավտոտնակը: Քանդել են միայն դարպասն ու ետևի պատը: Այդ ժամանակվանից բնակիչը բողոքում է, որ այդ ապօրինի կառույցի պատճառով իր բնակարանը զրկված է արևի լույսից:
Ուկրաինայի դեպքերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են խաղաղ ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունից:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ օգտվելու է 100 օրվա լռության իր իրավունքից:
Խաղաղապահներն անհրաժեշտ են, քանի որ կողմերի միջև բացակայում է վստահությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երկրապահը մեր երկրի ու ժողովրդի համար մեծ արժեք է, մեր հզոր բանակի հիմքն է: Խոնարհվում եմ մեր բոլոր այն հայրենակիցների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի ազատագրման և մեր պետության հզորացման»:
ՓԱստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, հնարավոր է` որոշ ժամանակ գիշերօթիկի երեխաները շարունակեն պնդել, որ ծեծ չի եղել, քանի որ, ըստ փաստաբանի և հասարակական կազմակերպությունների, երեխաները «գործիք են դարձել Սոցապ նախարարության աշխատակիցների ձեռքին»:
Պուտինը հիշեցրել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ-ի բոլոր երկրների համար նշանակալից ու ընդհանուր տոնի՝ Հաղթանակի օրվա նախօրեին:
Պարզապես անհրաժեշտ է այսպիսի իրավիճակում գործարկել յուրաքանչյուր երկրի ներքին պոտենցիալը, իսկ այն համալրացնող է:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով` Ռուսաստանի դեսպանի խորհուրդը` «չեզոքացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելով», խոսում է այն մասին, թե ինչպիսի պետություն է Ռուսաստանը, և ինչ պատկերացումներ ունեն այնտեղ կառավարման համակարգի, հասարակություն-կառավարություն հարաբերությունների մասին. «Հայաստանի ուղին դա չէ, որովհետև մենք կարողանում ենք շատ նորմալ հարաբերվել հ/կ-ների հետ, դա վերաբերում է և´ քաղաքական ուժերին, և´ իշխանությանը, ուստի միայն իշխանությունների ցանկությունը շատ քիչ է:
Տուժածներին մինչ շտապօգնության ժամանելը առաջին օգնություն են ցուցաբերել քաղացիներն ու ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Արամյանն ու Լևոն Բուդաղյանը:
Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Վալերի Մկրտումյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Սկզբնական շրջանում նախատեսվում էր այս նավերը նավատորմին հանձնել 2015 թվականին, սակայն Ռուսաստանին Ղրիմի ու Սևաստոպոլի միանալուց հետո որոշվել է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ համակարգում փոփոխություններ սպասվում են, այդ թվում՝ կադրային, բայց «կադրային ջարդը», ըստ նրա, լուրջ փոփոխություն չի. «Ոլորտն այսօր ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, ամենակարևորը հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել Արամ Օրբելյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: