Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի երկրները կարող են համատեղ հաղթահարել Արևմուտքի պատժամիջոցները. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները կարող են գործարկել իրենց պոտենցիալը՝ հաղթահարելու համար Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները.

«Ամերիկացիները և Արևմուտքը փաստացիորեն գնացին լարվածության էսկալացմանը, դեռ տնտեսության ու ֆինանսների միջոցով, ինչը նույնպես շատ կարևոր ու վտանգավոր է: Նրանք փորձում են սահմանել տնտեսական կոնկրետ պատժամիջոցներ և սահմանում են:

Ի պատասխան՝ կարելի է գործարկել (ՀԱՊԿ-ին) մասնակից երկրների ներքին հնարավորությունները: Մենք կարող ենք հաղթահարել այդ պատժամիջոցները, ես բացարձակապես համոզված եմ: Մենք բացարձակապես վախենալու բան չունենք: Պարզապես անհրաժեշտ է այսպիսի իրավիճակում գործարկել յուրաքանչյուր երկրի ներքին պոտենցիալը, իսկ այն համալրացնող է»:

Լուկաշենկոն իր գործընկերներին կոչ է արել համախմբվել և հաղթահարել այդ պատժամիջոցների հետևանքները՝ թեև դրանք այդքան էլ վտանգավոր չեն. «Մենք չունենք այլ ելք՝ բացառությամբ միասին լինելուց: Միայնակ մնալու դեպքում կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայում»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսին Լուկաշենկոն Արևմուտքին խորհուրդ էր տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակները կախել արտաքնոցում ու հիանալ դրանցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս