Բաժիններ՝

Թրամփի խորհրդականները նրան խորհուրդ են տվել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը սկսել մինչև հունվար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հինգ օր առաջ նրան խորհուրդ էին տվել Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու որոշման դեպքում դա անել մինչև հունվար, երբ աշխատանքը կսկսի Կոնգրեսի նոր կազմը, հայտնել է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկացի երկու պաշտոնյաների։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը և Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունն ստանալը ամրապնդել են այն կարծիքը, որ հնարավոր ռազմական գործողության համար սահմանափակ ժամանակ կա։

Ինչպես նշել են NBC-ի զրուցակիցները, հանրային դժգոհությունը պատերազմից կարող է ուժեղացնել վարչակազմի վրա ճնշումը, իսկ Կոնգրեսի նոր կազմը կարող է դժվարացնել ռազմական գործողությունների անցկացումը՝ հետաքննությունների, ֆինանսավորման կրճատման և օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։

Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30