Մարգվելաշվիլին հանդիպել է Ուիլյամ Հեյգի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հեյգին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ձգտմանն աջակցելու համար:

Կողմերն ընդգծել են ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման կարևորությունը, ինչը նրանց կարծիքով՝ կնպաստի Վրաստանի տնտեսական զարգացմանը: Հեյգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ կապված միջազգային առաքելություններում նրա զինված ուժերի ունեցած ներդրման հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև վերջին տարիներին Վրաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների հարցը՝ հույս հայտնելով, որ դրանք դրականորեն կազդեն այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031