Եվրոպայում վերստին գլուխ է բարձրացնում ռազմատենչ ազգայնականությունը. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Բելառուսի նախագահների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում վերստին գլուխ է բարձրացնում ռազմատենչ ազգայնականությունը, որը հանգեցրել է անցիստական գաղափարախոսության առաջացման:
Պուտինը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ են տեղի ունենում այդպիսի երևույթներ՝ ընդգծելով, որ բոլոր ներկաներին հայտնի է դա: Հանդիպման ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ-ի բոլոր երկրների համար նշանակալից ու ընդհանուր տոնի՝ Հաղթանակի օրվա նախօրեին:
Պուտինի խոսքերով՝ պատերազմի ժամանակ ընդհանուր թշնամու դեմ պայքարում ցուցաբերված հերոսությունը, միասնականությունն ու համախմբվածությունը, շարունակում են մնալ որպես նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդներին միավորող հզոր գործոն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ Ռուսաստանը թույլ չի տա Եվրոպայում ֆաշիզմի վերակենդանացում: