
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն անպատասխանատու քաղաքականությունն է. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին.
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն անպատասխանատու քաղաքականությունն է, որն արդեն իսկ հանգեցրել է կորուստների: Մեր հարևան, մեզ համար եղբայրական Ուկրաինայի օրինակն ակնառու ցույց է տալիս, որ անպատասխանատու քաղաքականությունն առաջացնում է բազում խնդիրներ ու կորուստներ:
Ուկրաինայի դեպքերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են խաղաղ ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Բնականաբար, մենք անտարբեր չենք Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ:
Ես չգիտեմ, թե որքանով է իրատեսական Ուկրաինայի շուրջ «Ժնև 2»-ը, սակայն ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար գոյություն չունի որևէ այլ ուղի՝ բացառությամբ բաց, անկեղծ ու իրավահավասար երկխոսությունից»: