Բաժիններ՝

Ղազախստանը պատրաստ է ակտիվորեն զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները. Նազարբաև

KAZINFORM-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները, այդ թվում նաև առևտրա-տնտեսական ու ներդրումային ոլորտներում:

Բացի այդ, նրանք դիտարկել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ղազախստանի առաջիկա անդամակցության հարցը: Բեռնսն ու Նազարբաևը նաև կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգում առկա այժմեական խնդիրների շուրջ՝ ներառյալ Ուկրաինայում ու Աֆղանստանում տիրող իրավիճակները:

Հանդիպման ժամանակ Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. «Ոչ վաղ անցյալում ես Հաագայում հանդիպեցի ԱՄՆ նախագահի հետ:

Մենք մանրամասնորեն քննարկեցինք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև այսօր աշխարհում ձևավորվող իրավիճակը: Բացի այդ, ընդունեցինք համատեղ հայտարարություն: Անհրաժեշտ է հետագայում նույնպես շարունակել բարձր մակարդակի երկկողմ համագործակցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031