
Քառյակը կբոյկոտի՞ կառավարության ծրագրի քվեարկությունը

«Մայիսի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման հարցը: Նիստի ժամանակ խորհրդարանական խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետը. գերակշռել է ծրագրի քվեարկությանը չմասնակցելու տեսակետը, սակայն վերջնական որոշում խմբակցությունը կկայացնի, երբ ծրագիրը կբերվի ԱԺ: Քառյակի ֆորմատում միասնական դիրքորոշման հարցը չի քննարկվել»,- այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168. am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել ԲՀԿ-ն կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի դիրքորոշմամբ է պայմանավորված լինելու նաև մյուս երեք խմբակցությունների մոտեցումը: Ըստ հավաստի աղբյուրների, քառյակը բոյկոտելու է քվեարկությունը: