Բաժիններ՝

ՌԴ Սևծովյան նավատորմն այս տարի կստանա երկու ռազմանավ. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմն այս տարի կստանա երկու ռազմանավ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբում նրա աղբյուրը:

Վերջինս մանրամասնել է, որ խոսքը գնում է 636.3 նախագծի «Նովոռոսիյսկ» դիզելային սուզանավի և 11356 նախագծի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի մասին: Ներկայումս ընթանում է այս նավերի կառուցման գործընթացը՝ համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգի ու Կալինինգրադի գործարաններում:

Սկզբնական շրջանում նախատեսվում էր այս նավերը նավատորմին հանձնել 2015 թվականին, սակայն Ռուսաստանին Ղրիմի ու Սևաստոպոլի միանալուց հետո որոշվել է առավելագույնս արագացնել այդ գործընթացը: Այժմ որոշվել է այդ նավերը Սևծովյան նավատորմին հանձնել մինչև ընթացիկ տարեվերջ՝ առանց դրանց որակը վնասելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ մինչև 2020 թվականը Սևծովյան նավատորմի զարգացմանը կհատկացվի 86.7 միլիարդ ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս