Բաժիններ՝

«Հինգ հոգով ի՞նչըղ ապրինք մեկսենյականոց բնակարանում»

Asparez.am-ը գրում է. Բնակարան ստացած նախկին անօթեւանների մի մասն այսօր շարունակում է ապրել, վաղուց շարքից դուրս եկած, կիսափուլ տնակներում: Պատճառը ոչ թե հին կացարանները լքել չցանկանալն է, այլ նոր բնակարանում ընտանիքի բազմաթիվ անդամներով ապրել չկարողանալը: Ինչպես հայտնի է, պետությունը ընտանիքներին փոխհատուցում է կորցրած սենյակների քանակով, ու արդյունքում՝ 25 տարիների ընթացքում աճած ու բազմացած ընտանիքները ստանում են կորցրած սենյակների թվով բնակարան:

Համանման իրավիճակում է հայտնվել Ղուկասյան փողոցի 114-րդ տարածքի բնակիչներից 57-ամյա Լուսիկ Տեր-Սարգսյանի ընտանիքը: 5 անձից բաղկացած ընտանիքը 2012թ. աշնանը մեկ սենյականոց բնակարան է ստացել, սակայն ընտանիքի անդամներից 3-ն են տեղափոխվել նոր բնակարան՝ տիկին Լուսիկի աղջիկը՝ երկու թոռներով, իսկ ինքը՝ 76-ամյա մոր հետ, փոքրիկ, անխնամ տնակում է շարունակում ապրում:

5 հոգով ի՞նչըղ ապրինք մեկսենյականոցում: Եթե մեր նախարարը կգտնի, որ 5 հատ կոյկա կարող է մեկ սենյակում տեղավորել, խնդիր չկա, մենք էլ կգնանք, էնտեղ կապրենք,- դժգոհում է տանտիկինը:

Իսկ փայտաշեն տնակը, որ վաղուց արդեն կորցրել է ժամանակավոր կոչվելու իրավունքը, ոչ միայն արտաքնապես է մաշված ու ուր որ է քանդվելու պատրաստ, այլեւ ներսից է անմխիթար: Տնակում ջուր ունենալը շռայլություն է ոչ միայն ձմռան ամիսներին, այլեւ հիմա: Չնայած տանտիկինը նշում է, թե մինչ այս գոնե տաք եղանակներին ջրի խնդիր չեն ունեցել, հիմա դա էլ է պատուհասել, ու զուտ կենցաղային կարիքների համար հարեւան թաղից են դույլերով ջուրը տնակ հասցնում: Իսկ տան առաստաղից պոկվելու պատրաստ փոքրիկ կտորը, կտրուկ շարժում անելու դեպքում, հնարավոր է եւ գլխիդ հայտնվի, չհաշված տնակի շարժվող ու հնությունից ճռճռացող հատակը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս