
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 25-ին, ժամը 12:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել է ավտոմեքենան։