Թուրքիայի աֆրիկյան արտահանումները 4 ամսում 6 մլրդ դոլարի են հասել

Թուրքիայի արտահանողների խորհուրդը հրապարակել է (TIM) աֆրիկյան երկրներ արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ աֆրիկյան երկրներ կատարված արտահանման ծավալները 2024-ի առաջին 4 ամսում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2%-ով՝ կազմելով 6 մլրդ դոլար։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալում աֆրիկյան երկրների արտահանման մասնաբաժինը հունվար-ապրիլ ժամանակահատվածում կազմել է 7.2% և աֆրիկյան երկրները զբաղեցրել են 5-րդ տեղը 12 երկրների մեջ, որտեղ Թուրքիան այդ ժամանակահատվածում ամենաշատ արտահանումն է կատարել։

Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Թուրքիան ամենաշատ արտահանումը կատարել է Եգիպտոս (1.1 մլրդ), Մարոկկո (982 մլն), Ալժիր (766 մլն), Լիբիա (669 մլն) և Թունիս (325 մլն)։

Նշվում է, որ աֆրիկյան երկրներ ամենաշատը արտահանվել են քիմիական նյութեր, հացահատիկային մշակաբույսեր,ընդեղեն ևտեքստիլ արդյունաբերություն։

Ընհանուր առմամբ Թուրքիայի 2024-ի առաջին 4 ամսում Եվրամիության երկրներ կատարած արտահանման ծավալները կազմել են 31.6 մլրդ դոլար, Մերձավոր արևելքի երկրներ կատարած արտահանումը կազմել է 9.7 մլրդ, ԱՊՀ երկրներ՝ 7 մլրդ, իսկ եվրոպական երկրներ՝ 6.7 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս