
Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքում է Փաշինյանի ընտանիքի՝ երկրից հեռանալու լուրը

Այսօր տեղեկություններ տարածվեցին, թե Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին հանել է Հայաստանից։
Դրանց առնչությամբ 168.am–ը կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ։ Վերջինս նախ վստահեցրեց, որ դա աբսուրդ է, ապա պաշտոնական մեկնաբանության համար խոստացավ 1 ժամ անց պատասխանել՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշում է եղել և այժմ վերադարձի ճանապարհին է:
25 րոպե անց Նազելի Բաղդասարյանը ինքը կապվեց մեզ հետ (հավանաբար ճշգրտումներից հետո) և մանրամասնեց.
«Իրականում դրանք ընդդիմության կողմից տարածվող անհեթեթ լուրեր են»։