Այս Ամանորին Ձմեռ պապիկին նամակ գրելու փոխարեն տոնական օրերն անցկացրեցի Սահմանադրական դատարանին ուղղված դիմում գրելով. Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյանը գրում է. Արդարադատության կարևորությունն առավելապես զգացվում, արժեվորվում է ոչ միայն այն իրականացնելիս, այլ առավելապես գնահատվում է ոչ որակյալ դատավարության բախվելիս։
Վերաիմաստավորվում է, երբ առնչվում ես արագ ու որակյալ Արդարադատության հետ։
Անցյալ տարի տեղի ունեցան կարգապահական վարույթներով դատավարություններ, որոնք քննադատության ենթարկվեցին մի շարք հեղինակավոր անձանց և կազմակերպությունների կողմից, իսկ դատավորների Եվրոպական միության կողմից որակվեցին նաև որպես Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտների նկատմամբ դիտավորությամբ իրականացված անարգանք ու ծաղր,
բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ:
Համոզված եմ, անօրինական վերաբերմունքի արժանացող բոլոր դատավորների իրավունքները վերականգնվելու են։
Այս ամանորին ձմեռ պապիկին նամակ գրելու փոխարեն տոնական օրերն անցկացրեցի Սահմանադրական դատարանին ուղղված դիմում գրելով, հունվարի 3֊ին մուտքագրեցի Սահմանադրական դատարան։
Ի դեպ, դրանից շուրջ 10օր հետո, ասեցին որ ԲԴԽ Անդրանիկ տեսանյութում գեղարվեստական ֆիլտրով(«sketch») Մշակած լուսանկարս պատկերել են օրագրից պոկվող էջերի շարքում ու աշխատանքից ազատել են «Ինչպես բնականոն սերնդափոխության, այնպես էլ որոշակի զտման աշխատանքների արդյումքում»։
Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի մայիսի 21֊ի որոշումը, որի բովանդակությանը հնարավոր է ծանոթանալ հղումով։
Մնացածը՝ շուտով։