Բաժիններ՝

Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը

Սահմանամերձ Նարվա գետում նավարկության ուղիները զատելու համար նախատեսված լողախարիսխների անհետացմամբ պայմանավորված ճգնաժամը դեռևս պատճառ չէ Ռուսաստանի հետ սահմանը փակելու համար։ Այդ մասին ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

«Ֆինլանդիան փակել է իր արևելյան սահմանը, սակայն էստոնա-ռուսական սահմանը, չնայած միջադեպերին, մնում է բաց», – նշել է Կարիսը։

Ըստ նրա՝ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ հարազատներ ունեն սահմանի մյուս կողմում։ Այնուհանդերձ, հայտնել է նախագահը, անհրաժեշտության դեպքում էստոնական կողմը «շատ արագ կփակի Ռուսաստանի հետ սահմանը»։

Ավելի վաղ Էստոնիայի ՆԳՆ ոստիկանության և սահմանի պահպանության վարչությունը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները հանել են Նարվա գետում տեղադրված լողախարիսխները, որոնք ծառայում էին նավային ուղիների սահմանազատմանը։ Ռուսական կողմը նշում է, որ Նարվայում սահմանազատող լողախարիսխների տեղակայումն ամեն գարուն կարող է փոխվել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս տարի Ռուսաստանը չի համաձայնել 250 լողախարիսխներից մոտ կեսի տեղակայման հետ կապված առաջարկներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս