Տիգրան Սարգսյանի փեսան փակում է բիզնեսները` արտագաղթում են. yerkir.am

Yerkir.am-ին հայտնի են դարձել մի քանի ուշագրավ մանրամասներ Տիգրան Սարգսյանի «արտագաղթի» վերաբերյալ: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին վարչապետն ամբողջ ընտանիքով` կնոջ, երեխաների, աղջկա ու փեսայի, ինչպես նաեւ թոռների հետ հիմա երկրից դուրս է: Արդեն տևական ժամանակ է, ինչ ընտանիքի մի մասը բնակվում է Տիգրան Սարգսյանի` Իսպանիայի առանձնատանը, իսկ մյուս մասն այս պահին բնակվում է Բրյուսելում: Տիգրան Սարգսյանի փեսան էլ` Հայկ Սուվարյանը, ըստ կայքի հավաստի տեղեկությունների, այս օրերին ակտիվ կերպով լուծարում է Հայաստանում ունեցած տարբեր բիզնեսները: Օրինակ՝ օրերս փակվել են Հայկ Սուվարյանին պատկանող «Նիքս քոմփյութերս» խանութների ցանցի գրեթե բոլոր խանութները, բացի Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութ-պահեստից: Այդտեղից էլ շտապ կարգով ամբողջ ապրանքը մեծածախ վաճառվում է, որ այն էլ փակվի: Այս խանութների աշխատակիցներին կանչել ու հայտնել են, որ մայիսի 1-ից այլեւս գործազուրկ են, իհարկե, աշխատավարձերը վճարելու են: Հայկ Սուվարյանն ունի նաեւ լոմբարդ, որը, ըստ կայքին հասած տեղեկությունների, կա’մ կփակի, կա’մ կվաճառի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս