Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ը հաստատել է երկու ուղղաթիռի կործանվելը և մեկի վնասվելը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ու տեղեկատվության վարչությունը հաստատել է, որ Սլավյանսկում գործող զինյալներն այս գիշեր կործանել են «Մի-24» տիպի երկու ուղղաթիռ:

Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ տվյալ ուղղաթիռներն օդային պարեկություն էին իրականացնում որոշակի շրջանում, դրանց կործանման հետևանքով զոհվել է ուկրաինացի 2 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ևս մի քանի զինծառայող:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք այդ ուղղաթիռները կործանել են շարժական զենիթա-հրթիռային համալիրի (ԶՀՀ) օգնությամբ: Բացի այդ, հրաձգային զենքից արձակված կրակոցների հետանքով վնասվել է բանակային ավիացիայի «Մի-8» տիպի ուղղաթիռ: Տվյալ դեպքում զոհեր ու տուժածներ չկան:

Ուկրաինայի ՊՆ-ն ընդգծել է, որ Դոնեցկի մարզում զինծառայողների դեմ շարժական ԶՀՀ-ի կիրառումը վկայում է, որ իրենք ամենևին էլ գործ չունեն «խաղաղ ցուցարարների» հետ, ընդհակառակը՝ գործ ունեն լավ նախապատրաստված ու զինված պրոֆեսիոնալ դիվերսիոն խմերի հետ, որոնք ահաբեկչական ակտերի ու դիվերսիաների իրականացմամբ փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսամետ անջատողականները հայտարարել էին, որ Սլավյանսկում կործանել են Ուկրաինայի զինված ուժերի երեք ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս