Բաժիններ՝

«Կարմիր խաչից երբ եկան, ինձ զգուշացրին, որ հանկարծ չասեմ, թե ուզում եմ Հայաստան գնամ…». Արսեն Խոջոյանը պատմում է. galatv.am

Գերեվարված Արսեն Խոջոյանը, ով արդեն Հայաստանում է ու անցել է համապատասխան բժշկական զննություն, իրեն լավ է զգում, հանդիպել է հարազատների հետ, սակայն թե երբ է դուրս գրվելու հիվանդանոցից, դեռ հստակ տեղեկություն չկա:

Արսեն Խոջոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է,  որ ինքնազգացողությունը հրաշալի է ու արդեն ցանկություն ունի վերադառնալու իրենց գյուղ ու անցնելու առօրյային:
«Հիմա ինձ զգում եմ շատ լավ, հենց էն պահից, երբ եկա մեր տարածք, զգացի արդեն, որ մեր տարածքում ենք»,- նշել է Արսենն ու հավելել, որ իր հանդեպ բռնության կիրառում չի եղել, միայն հարցաքննություններն էին շատ, վախեցել է քնել ու ուտել:

«Սկզբում իրենց լեզվով էին հարցեր տալիս: Ես էլ, որ չէի հասկանում, ոտով ձեռով էի բացատրում, թե չեմ հասկանում ինչի մասին են խոսում, ինչ են հարցնում: Հետո արդեն սկսեցին համոզելը, ուրիշ հարցեր տալը: Արդեն երկրորդ օրը հարցրին, թե ուտել ուզում եմ, չեմ ուզում: Ինչ գնացել եմ հազիվ մի ութ անգամ հաց կերած լինեմ, թե չլինեմ, էդ ա: Մեկը կար, որ գալիս էր մոտս ամանը կիսում էր ինքն էլ նստում հետս ուտում էր, որ ես համոզվեմ, թե թույնած չի: Քնել եմ մի երկու անգամ՝ էն էլ վեց ժամ: Կարմիր խաչից երբ մոտս եկան, ասեցի մնացեք մոտս, որ կարողանամ գոնե մի քիչ քնեմ»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս