
Ուրիշների նամակները կարդալը լավ բան չէ. Պուտինը՝ Վաշինգտոնին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում տարօրինակ է անվանել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ եվրոպացի առաջնորդներին (եվրոպական 18 երկրի) հասցեագրած իր նամակի նկատմամբ Վաշինգտոնի արձագանքը:
Նիստի ժամանակ Լավրովը զեկուցել է, որ ստացվել է նամակի նկատմամբ առաջին արձագանքը, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է քաղաքականացնի Ուկրաինայի գազային պարտքը և չդիմի գազային շանտաժի:
Ի պատասխան Պուտինը հայտարարել է, որ դա մի փոքր տարօրինակ է. «Տարօրինակ է համենայն դեպս նրա համար, որ լավ բան չէ ուրիշների նամակները կարդալը: Մենք դա չենք գրել նրանց, գրել ենք Եվրոպայում (մեր) գազի սպառողներին: Բոլորը սովոր են նրան, որ մեր ամերիկացի բարեկամները գաղտնալսում են, իսկ ծկրակելն ընդհանրապես գեղեցիկ չէ»: