Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետի որդուն կասկածում են բարեգործական հիմնադրամի միջոցները յուրացնելու ու վատնելու մեջ

Ahram Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանին կասկածում են Turgev բարեգործական կազմակերպության միջոցները վատնելու մեջ: Հիմնադրամը, որի ղեկավարության մեջ մտնում է Բիլալ Էրդողանը, 2008-2012 թվականներին արտերկրից ստացել է 99 միլիոն դոլարի օգնություն:

Երկրի ներսում նվիրատվությունները կազմել են 14 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Այժմ Բիլալ Էրդողանին կասկածում են բարեգործական հիմնադրամի ստացած գումարները յուրացնելու ու վատնելու մեջ: Էրդողանն ու նրա որդին հերքում են բոլոր մեղադրանքները:

Turgev կազմակերպությունը զբաղվում է ուսանողական հանրակացարանների կառուցմամբ: Կազմակերպության ֆինանսավորման հարցի նկատմամբ հետաքրքրություն ծագեց 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս