Բաժիններ՝

ԵՄ-ը ռուսական գազի անխափան մատակարարումն ապահովելու հարցում ակնկալիքներ ունի թե՛ ՌԴ-ից, թե՛ Ուկրաինայից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ռուսաստանից՝ որպես գազամատակարար երկիր, և Ուկրաինայից՝ որպես տարանցիկ երկիր, ակնկալում է սեփական պարտավորությունների հարգում՝ ապահովելու համար ԵՄ-ի երկրներ ռուսական գազի անխափան մատակարարումները:

Այս մասին Բրյուսելում այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի ներկայացուցիչր Սաբինե Բերգերը՝ մեկնաբանելով Ուկրաինայի գազային խնդիրների վերաբերյալ ԵՄ-ի 18 երկրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հասցեագրված նամակը: 

Բերգերի խոսքերով՝ ներկայումս գազի մատակարարումներն իրականացվում են նորմալ և կայուն: Նա հավելել է, որ ԵՄ-ի ստորգետնյա ապաստարաններում պահվում է 37 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչպես նաև առկա է այնպիսի մեխանիզմ, որը կարող է ակտիվանալ մատակարարումների խափանման դեպքում:

Բերգերն ընդգծել է, որ Եվրոպան գազի հուսալի գնորդ է, և որ իրենք ակնկալում են, որ իրենց մատակարարը կկատարի իր պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս