Զուրաբ Աբաշիձեն հուսով է, որ Ռուսաստանը կդյուրացնի Վրաստանի հանդեպ սահմանած վիզային ռեժիմը

Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ կհաջողվի տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի կողմից Վրաստանի հանդեպ վիզային ռեժիմի դյուրացման մասին.

«Ես անպայմանորեն կհետաքրքրվեմ այդ հարցով: Կիմանամ, թե ինչ նոր բան կա՝ կապված դրա հետ, և կվերադառնամ որևէ կոնկրետ տեղեկատվությամբ»: Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլի 16-ին Պրահայում:

Դա կլինի նրանց թվով 6-րդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում, իսկ վերջին հանդիպումը՝ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին, Պրահայում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմ է սահմանել դեռևս 2000 թվականին: 2012 թվականի փետրվարի 28-ին Վրաստանը միակողմանիորեն Ռուսաստանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930