Պիտեր Ստանո. Չի բացառվում, որ ՀՀ-ն ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ այլ անվանմամբ․ 1in.am

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն խտրական մոտեցում չի ցուցաբերում Հայաստանի և Ուկրաինայի դեպքում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն որոշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մի քանի փուլի ընթացքում, բայց դա չի նշանակում համաձայնագիրը բաժանել մասերի. Ուկրաինայի դեպքում Ասոցացման համաձայնագիրը մնում է միասնական, անբաժանելի համաձայնագիր:

«Հայաստանի պարագայում ևս Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայհմանագիրը բանակցվել են որպես մեկ միասնական իրավական գործիք: Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը ենթադրում է, որ Ասոցացման համաձայնագրի ԽՀԱԱԳ մասը չի կարող գործարկվել: Սա իր հերթին նշանակում է, որ իրավական մեկ-միասնական փաստաթուղթն այլևս չի կարող ստորագրվել կամ նախաստորագրվել: Քաղաքական և առևտրային ոլորտները խորապես փոխկապակցված են: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասը, այլև երկկողմ առևտրային հարաբերությունները՝ հիմնված այն ամենի վրա, ինչին մենք հասել ենք բանակցությունների ընթացքում: Միևնույն ժամանակ պատրաստ ենք հարմարեցնել մեր ապագա համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական հանձնառություններին և ՄՄ անդամակցությունից բխող Հայաստանի պարտավորություններին»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս