Ամերիկյան F-35 հեռանկարային բազմանշանակ ինքնաթիռը, որում լայնորեն օգտագործվում են քիչ նկատելիության տեխնոլոգիաներ, ունի մի շարք էական թերություններ
Երևանի բնակիչ Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքներց մեկի բնակարանում, ապօրինաբար մորը դիտավորությամբ զրկել է կյանքից: Ըստ մեղադրանքի՝ տղամարդն ապրել է մոր հետ, պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ:
Մենք արդեն իսկ սկսել ենք մտածել, թե արդյոք ճիշտ ուղի՞ ենք ընտրել, որ բախվում ենք նման երկակի վերաբերմունքի
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,5%-ով։
Մոտակա շաբաթներին ու ամիսներին մենք կավարտենք Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման ընթացակարգը:
Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները և դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում տալ: Հայեցակարգի հիմնարար դրույթների վերաբերյալ իր անձնական մոտեցումներն է շարադրել Հանրապետության նախագահը:
Քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր խուզարկության է ենթարկվել նաև Յունուսի գրասենյակը:
«Այս վերջին փոփոխությամբ, նաև Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի նախագահ նշանակելով` Սերժ Սարգսյանը (եթե ինքն է արել) ամեն ինչ անում է, որ ժողովուրդն օր առաջ հրապարակ դուրս գա»,- 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները:
Մանկավարժներից մեկն էլ հայտարարեց, որ հնարավոր է նաև գործադուլ անեն, քանի որ՝ «ոնց տեսնում ենք՝ միայն գործադուլի շնորհիվ մի բանի կարող ենք հասնել»։ Նրանք որոշեցին իրենց կողմից գրված պահանջագիրը, այնուամենայնիվ, փոխանցել Ա. Աշոտյանին։ Պահանջագիրը ակցիայի մասնակիցները փոխանցեցին ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին։
Նախաձեռնության հեղինակը Դաշնային խորհրդի անդամ Մաքսիմ Կավջարաձեն է
Գալուստ Սահակյանի ղեկավարած ԱԺ-ի կողմից Հովիկ Աբրահամյանի կառավարությանը դիմակայություն ցույց տալը «ճիշտ» չի լինի նաև մարդկային, տղամարդկային հարթությունում: Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի խոսափողից հնչած առաջին նախադասությունը եղել է այն մասին, որ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ԿԳ նախարարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ զգուշացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ չհամարձակվել իրենց սովորության համաձայն այս ակցիայի մասանակիցներից որևէ մեկին ազատել աշխատանքից։
Բացառությամբ Քաղաքաշինության և Առողջապահության նախարարությունների, կառավարության կազմը լքել են տնտեսական քաղաքականության պատասխանատուները…
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրություններին և Գալուստ Սահակյանի ընտրությանը, ասաց, թե շատ քիչ է հետաքրքրվում Ազգային ժողովով, որովհետև դրա ձևավորման տեխնոլոգիան, ձևերն այնքան կասկածելի են, որ «հետո խորանալ, տեսնել` որն է ԱԺ-ի ներսում ճիշտն ու սխալը, ճիշտ չի լինի»:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որին մասնակցում են նաև մանկավարժները: Նրաք պահանջում են, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվի կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերից 5 տոկոս պարտադիր կուտակային պահումներ անելու որոշումից։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Երկօրյա համաժողովը բաղկացած էր երկու լիագումար նիստից և վեց աշխատանքային խմբերից, որոնց պետք է մասնակցեին քառասունհինգ երիտասարդ քաղաքական գործիչներ Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանական կուսակցություններից:
Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է 5862 հարկ վճարող, որոնցից գործունեություն է իրականացնում 2605-ը: Տեսչության կողմից սպասարկվում է 2 քաղաք և 30 գյուղական համայնք, այդ թվում` հանքարդյունահանման ոլորտի 19, շինարարության 42, արտադրության 338 ձեռնարկություն:
Այսօր չորս նոր թեկնածու է առաջադրվել Սիրիայի նախագահի պաշտոնում:
«Մենք պահանջում ենք, որպեսզի վերաքննիչ դատարանը օբյեկտիվ դատաքննություն կատարի և բոլորին տա իրենց արածին համարժեք պատիժ»:
Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երևանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որևէ արդարացում ակնհայտ և համատարած խախտումներին:
ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ընտրության հարցը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը ՀՀԿ խմբակցության անունից ներկայացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Այժմ Հ. Սահակյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում է իրեն՝ իր կենսագրությունը և աշխատանքային գործունեությունը:
Թերթի տվյալներով՝ Սնոուդենը Կաչերիսին դիմել է դեռևս նախորդ տարվա ամռանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Վարդան Պետրոսյանն այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայամանավորված Վ. Պետրոսյանի տեղափոխումը, Գոռ Ղլեչյանը պատախանեց, որ՝ ըստ բժիշկների եզրակացության՝ Վ. Պետրոսյանն այլևս ենթակա է ստացիոնար բուժման:
Տվյալ հարցում չի կարող լինել որևէ զիջում:
Հանրությանը, թերևս, մեկ այլ հարց է հետաքրքրում՝ ինչպես կքվեարկեր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եթե այսօր մասնակցեր ԱԺ նախագահի քվեարկությանը: Բայց այդ հարցի պատասխանը երևի ավելի հստակ կիմանա Գալուստ Սահակյանը, քան ԲՀԿ-ական պատգամավորներից շատերը: