
Սնոուդենը պատրաստ է ԱՄՆ-ի իշխանությունների հետ գործարք կնքելուն

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենը դիմել է փաստաբան Փլաթո Կաչերիսին՝ խնդրելով օգնել իրեն ԱՄՆ-ի իշխանությունների հետ գործարք կնքելու հարցում, ինչը նրան հնարավորություն կտա վերադառնալու հայրենիք:
Թերթի տվյալներով՝ Սնոուդենը Կաչերիսին դիմել է դեռևս նախորդ տարվա ամռանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Սակայն դրան հաջորդած շուրջ մեկ տարվա ընթացքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ գործարքի շուրջ, բանակցությունները դեռ գտնվում են վաղ փուլում: Կաչերիսն անձամբ հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ասելիք չունի: