Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը դատապարտում է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելը և կարծում է, որ դրանք անարդյունավետ քայլեր են:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը. «Մենք դատապարտում ենք պատժամիջոցները, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է հասկանան, որ այդպիսի մեթոդներն արդյունավետ չեն:
Այդ երկրները չպետք է մյուս երկրներին նայեն «վերևից»: Կարծում ենք, որ ճգնաժամերն անհրաժեշտ է կարգավորել բանակցությունների միջոցով, խաղաղ միջոցներով»: